մեր մասին
««Պրես Ստենդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին: «Պրես Ստենդ» ընկերությանն են պատկանում մամուլի 330 կրպակներ՝ տեղակայված Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում: Մենք արդիականացրել ենք նախկինում «Հայմամուլ» - ին պատկանող 195 կրպակները և ավելացրել ևս 135-ը՝ դառնալով մամուլի ամենախոշոր ներկայացուցիչը Հայաստանում: «Պրես Ստենդ» ՍՊԸ-ն հանդիսանում է հայկական և արտասահմանյան շուրջ 5000 թերթերի, ամսագրերի և մասնագիտական գրականության դիստրիբյուտորը ՀՀ-ում: Մեր կազմակերպությունն առաջատար է հանդիսանում նաև բջջային բոլոր օպերատորների վերալիցքավորման քարտերի, վիճակախաղերի, ծխախոտի, ինչպես նաև մանրածավալ ապրանքների (կոնֆետներ, մաստակներ, կրակայրիչներ և այլն) վաճառքներում:
«Պրես Ստենդ» - ի կրպակներում դուք կարող եք ձեռք բերել նաև գրենական պիտույքներ, խաղալիքներ, առաջին անհրաժեշտության պարագաներ, ըմպելիքներ, իսկ շուրջ 90 կրպակներ կմատուցում են ձեզ «coffee to go» ծառայությունը:
1999 թվականին «PANINI» - ն, լինելով հավատարիմ ֆուտբոլի սկզբունքներին, արժանացավ «ՈՒԵՖԱ, Չեմպիոնների Լիգա» հավաքածուի ստեղծման իրավունքին, և այդ ժամանակվանից հանդիսանում է այդ ապրանքանիշի պիտակների պաշտոնական արտադրողը: «PANINI» - ն աշխարհի առաջատար է հանդիսանում կոլեկցիոն և խաղային քարտերի բնագավառում, ունի տարեկան 630 մլն € շրջանառություն և շուրջ 120 ներկայացուցիչ ողջ աշխարհում:
«Պրես Ստենդ» ՍՊԸ-ն արդեն 10 տարի է հանդիսանում է շուրջ 5000 հայկական, ռուսական, արտասահմանայան թերթերի և ամսագրերի, ինչպես նաև մասնագիտական գրականության դիստրիբյուտորը Հայաստանում: Մենք լայն հնարավորություն ենք տալիս մեր հաճախորդներին տեղեկանալ աշխարհի նորություններին և ձեռք բերել իրենց մասնագիտական գիտելիքները զարգացնելու համար անհրաժեշտ գրքեր աշխարհի տարբեր ծայրերից: